19.07.2018|
15:41
«Հրապարակը» գրում է. «Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ․ ՀՀԿ-ից մեծ թափով դուրս են գալիս, որոշ կուսակցություններ չեն կողմնորոշվում՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ։ Անգամ ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում անորոշ վիճակ է։ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ անձինք այս օրերին հանդիպում են Գագիկ Ծառուկյանին, քննարկում առաջիկա անելիքները, մտածում՝ վերադառնա՞ն, թե՞ ոչ։